Պատգամավորն առաջարկում է օնլայն կազինոների համար սահմանափակումներ՝ ինքնաարգելափակման մեխանիզմից մինչև եկամտային շեմեր

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է օրենքով սահմանել օնլայն կազինոների գործունեության մի շարք սահմանափակումներ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը «Ֆեյսբուք»-ում հրապարակված տեսանյութում տեղեկացրել է, որ իր ներկայացրած օրենսդրական նախագծերից մեկը Կառավարության կողմից ստացել է դրական եզրակացություն։ 

Նախագծով առաջարկվում է պարտադիր դարձնել, որ բոլոր օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ներդրվի ինքնաարգելափակման գործիք։

«Քաղաքացիները, որոնք այլևս չեն ցանկանում խաղալ, պետք է կարողանան սեղմել այդ կոճակը, արգելափակել իրենց հաշիվը և այլևս չկարողանալ խաղալ»,- նշել է Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ նախաձեռնությունը միտված է կանխելու ֆինանսական խնդիրները և պարտքերի կուտակումը։

Բացի այդ, նախագծով առաջարկվում է սահմանել նաև լրացուցիչ սահմանափակումներ, մասնավորապես՝թոշակառուները, որոնք չունեն այլ եկամուտի աղբյուր, չեն կարողանա խաղալ, նպաստառուների մասնակցությունը կսահմանափակվի, քաղաքացիները չեն կարողանա իրենց եկամտի 20 տոկոսից ավել գումար պարտվել։

Պատգամավորը նշել է, որ նախագծի ընդունման գործընթացը դեռ շարունակվում է։

«Առջևում ունենք ևս չորս քվեարկություն Ազգային ժողովում՝ երկու անգամ հանձնաժողովում և երկու անգամ լիագումար նիստում»,- ասել է նա։

Սարգսյանը հույս է հայտնել, որ օրենքը կարող է ընդունվել մինչև ամառ։

Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակն է օգնել հազարավոր քաղաքացիների՝ ազատվել խաղային կախվածությունից։

Հայերեն

Զելենսկին հորդորել է ավելացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ

Փաշինյանն ու Փեզեշքիանը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը

Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ, ներկայացրել Հայաստանի տնտեսության զարգացումները

OpenAI-ի ԱԲ գործակալը կոտրել է Ավստրալիայի ազգային առողջապահական համակարգի տվյալների բազան. վարչապետ Ալբանիզի

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետ

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույց

ԵԽ նախագահն Իրանին հորդորել է դադարեցնել հարվածները հարևան երկրների ուղղությամբ

Իսպանիայի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից կոչ է արել բարեփոխել Անվտանգության խորհուրդը

Չինաստանի նախագահը պետական այցով ժամանել է ԱՄՆ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը