Աննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Չինաստանի գլխավոր դատախազին

4 րոպեի ընթերցում

Աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդիպել է Չինաստանի Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հանդիպումը նախաձեռնելու համար և ընդգծել երկու երկրների գլխավոր դատախազների միջև ուղիղ երկխոսության կարևորությունը՝ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության խորացման և երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։

«Դատախազների միջազգային ասոցիացիան արդյունավետ մասնագիտական երկխոսության և երկկողմ կապերի ամրապնդման կարևոր հարթակ է՝ կոչված դյուրինացնելու տարբեր երկրների, այդ թվում՝ մեր երկրների դատախազությունների համագործակցությունը»,- նշել է Աննա Վարդապետյանը և անդրադարձել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև գործող միջազգային և երկկողմ իրավական փաստաթղթերին, որոնք կարգավորում են քրեական գործերով համագործակցությունը, այդ թվում՝ իրավական օգնության և հանձնման գործընթացները։

ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև համագործակցության վիճակագրական տվյալներին, որոնց համաձայն՝ 2018-2025 թվականներին ՀՀ դատախազությունը Չինաստան է ուղարկել 37 իրավական օգնության հարցում՝ տարբեր, այդ թվում՝ կիբեռհանցագործությունների, հարկերից խուսափելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիոն գործերի վերաբերյալ։ Նույն ժամանակահատվածում Չինաստանի կողմից ստացված հարցումներից բավարարվել է երկուսը:

Կողմերը շեշտել են Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև 2025 թվականին հաստատված ռազմավարական գործընկերության շրջանակում իրավապահ ոլորտում համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը։

Երկու երկրների գլխավոր դատախազներն ընդգծել են Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դատախազությունների միջև համագործակցության զարգացման ներուժի առկայությունը և, ի թիվս այլնի, քննարկել գործնական խնդիրներ, որոնք վերաբերել են իրավական օգնության հարցումներին։

Աննա Վարդապետյանը և Յինգ Յոնգը կարևորել են Դատախազությունների իրավասու ստորաբաժանումների միջև անմիջական կապերի ակտիվացումը՝ աշխատանքային հարցերն առավել օպերատիվ լուծելու նպատակով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցության նոր ծրագրի մշակման և փաստաթղթավորման անհրաժեշտությանը։

Հայաստանի և Չինաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են պատրաստակամությունը զարգացնելու համագործակցությունը՝ հատկապես անդրազգային հանցավորության, կոռուպցիայի, փողերի լվացման և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում:

Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել, որ նման շփումները կնպաստեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը և համագործակցության արդյունավետության բարձրացմանը։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու Շանհայ քաղաքում կայանալիք՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին՝ որպես ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ:

Հայերեն English فارسی ქართული Русский 中文

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը