Հայաստան

Քաջարան-Ագարակ 32 կմ կառուցվող ճանապարհահատվածում շինարարությունն ընթանում է արագ տեմպերով

1 րոպեի ընթերցում

Քաջարան-Ագարակ 32 կմ կառուցվող ճանապարհահատվածում շինարարությունն ընթանում է արագ տեմպերով

Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին՝ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ կառուցվող ճանապարհահատվածում շինարարությունն ընթանում է արագ տեմպերով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Շարունակվում են արդեն իսկ հորատված երկու թունելների բետոնապատման, հենապատերի, կամուրջների, արհեստական կառուցվածքների, ապագա մայրուղու հողային պաստառի կառուցման աշխատանքները։

Կառույցից ընդգծում են, որ շինարարության որակը տեխնիկական հսկողություն իրականացնող թիմի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների մշտական հսկողության ներքո է։

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում