Ուսումնասիրվել է Վրաստան-Ադրբեջան սահմանին կործանված թուրքական ռազմական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների ձայնագրությունը

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում ուսումնասիրել են վրաց-ադրբեջանական սահմանային գոտում 2025 թվականի նոյեմբերին կործանված C-130 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամների խոսակցությունների ձայնագրությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքական կողմի հաղորդմամբ՝ վերլուծվել են օդանավի գրանցող սարքերի տվյալները, այդ թվում՝ անձնակազմի խոսակցությունների ձայնագրությունը։ Պարզվել է, որ մինչև վթարի պահը անձնակազմի խոսակցությունները և ինքնաթիռի համակարգերի աշխատանքը ընթացել են նորմալ ռեժիմով, իսկ միջադեպը տեղի է ունեցել հանկարծակի։

Նշվում է, որ ինքնաթիռի պոչային հատվածի առանձնացման հետևանքով վնասվել են թռիչքային տվյալների գրանցիչին (FDR) առնչվող էլեկտրական և տեղեկատվական մալուխները, ինչի պատճառով «սև արկղում» չեն պահպանվել լրացուցիչ տվյալներ, որոնք կարող էին պարզաբանել աղետի պատճառները։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից նաև հայտնել են, որ շարժիչների և պտուտակների մանրամասն ստուգման արդյունքում պարզվել է՝ մինչև վթարը դրանք գործել են անխափան։

Հաղորդագրության համաձայն՝ պտուտակների առանձնացման արդյունքում ինքնաթիռի ֆյուզելյաժի վրա վնասման որևէ հետք չի արձանագրվել։

Միջադեպի պատճառների վերջնական գնահատականը դեռևս չի հրապարակվել, իսկ հետաքննությունը շարունակվում է։

Հայերեն فارسی

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք ավտոմեքենաների և այլ շարժական գույքի էլեկտրոնային աճուրդների ցանկը

Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների ընթացքը

ԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները

Ուկրաինայում և Ռուսաստանում փոխադարձ հարվածներից կան զոհեր և վիրավորներ

Rate.Trading. արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր

Օպերայի և բալետի ազգային թատրոնում կներկայացվի «Թամար» բալետը

Ռյուտեն զգուշացրել է Եվրոպայում պատերազմի դեպքում մարտական ավիացիայի և տանկերի համար վառելիքի անբավարարության մասին