Ամերիկա

Ուրուգվայում բացվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը

2 րոպեի ընթերցում

Ուրուգվայում բացվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Կառասկո միջազգային օդանավակայանի տարածքում բացվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։

Նշվում է, որ բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսին, Ազգային պաշտպանության նախարար Սանդրա Լասոն, Կրթության և մշակույթի նախարար Խոսե Կարլոս Մաիան, Զբոսաշրջության նախարար Պաբլո Մենոնին, Ceibal կրթական նորարարական կենտրոնի նախագահ Ֆիորելլա Աիմը, Հանրային կրթության ազգային վարչության նախագահ Պաբլո Կախիանին, Կանելոնեսի նահանգապետ Ֆրանսիսկո Լեգնանին, Corporación América Airports ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Դեսպանության փոխանցմամբ՝ նախագիծն իրականացվել է «Corporación América Airports» և «Aeropuertos Uruguay» ընկերությունների և Ceibal կրթական նորարարական կենտրոնի համագործակցությամբ։

Նախաձեռնության շնորհիվ ավելի քան 5000 դիմորդներից ընտրված 1000 ուսանող հնարավորություն կունենա սովորելու «Թումո»-ում՝ ութ տեխնոլոգիական ուղղություններով՝ 3D մոդելավորումից մինչև գեներատիվ արհեստական բանականություն։

Կառասկո միջազգային օդանավակայանում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնարկեքի արարողությունը տեղի էր ունեցել 2025 թվականի հունիսի 18-ին։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում