Քաղաքականություն

Փաշինյանը համոզված է՝ ԱՄՆ-ն ու Իրանն ամեն ինչ կանեն հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը հասնելու համար

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը համոզված է՝ ԱՄՆ-ն ու Իրանն ամեն ինչ կանեն հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը հասնելու համար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իրանն ամեն ինչ կանեն Մերձավոր Արևելքում հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ ևս մեկ անգամ ողջունելով ԱՄՆ-ի ու Իրանի հայտարարությունները երկշաբաթյա հրադադարի և բանակցությունների պատրաստակամության մասին։  

«Ես, երկու երկրների ղեկավարությանը ճանաչելով, համոզված եմ, որ ամեն ինչ կարվի խաղաղ հանգուցալուծման համար։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել երկու կողմերին հրադադարի համաձայնությունը ձեռք բերելու համար, որովհետև  պատկերացնում եմ, թե դա ինչքան դժվարությամբ է տրվել»,- ասաց Փաշինյանը։  

Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 8-ին հայտարարել էին երկշաբաթյա հրադադարի մասին, որի ընթացքում պետք է բանակցեն և համաձայնագիր ստորագրեն։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում գրառում էր արել՝ ողջունելով կողմերի միջև հրադադարի պայմանավորվածությունը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում