Աշխարհ

Ֆրանսիայում արագընթաց գնացքը բախվել է ռազմական բեռնատարի

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում արագընթաց գնացքը բախվել է ռազմական բեռնատարի

TGV արագընթաց գնացքը բախվել է ռազմական տեխնիկա տեղափոխող բեռնատարի Ֆրանսիայի հյուսիսի Պա դը Կալեի դեպարտամենտի Նյո լը Մին կոմունայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ֆրանսիական LCI հեռուստաալիքը:

Բախման հետևանքով մեքենավարը զոհվել է, ևս 27 մարդ՝ տուժել: Ընդամենը գնացքում եղել է 250 ուղևոր: Վթարի հետևանքով շարժակազմը դուրս է եկել ռելսերից: Ֆրանսիայի երկաթուղիների ազգային ընկերության (SNCF) տվյալների համաձայն՝ աղետի շրջանում գնացքների երթևեկությունը դադարեցվել է «առնվազն մինչև օրվա վերջ»:

Վթարի մասին տեղեկությունը հաստատել է հանրապետության  տրանսպորտի նախարար Ֆիլիպ Տաբարոն՝ չհայտնելով պատահարի մանրամասները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում