Ռուսաստան

Իրանի «Բուշեր» ատոմակայանի աշխատակից ՌԴ քաղաքացիները Հայաստանի տարածքով մեկնել են Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Իրանի «Բուշեր» ատոմակայանի աշխատակից ՌԴ քաղաքացիները Հայաստանի տարածքով մեկնել են Մոսկվա

Ռուսաստանի Դաշնությունն Իրանի «Բուշեր» ատոմակայանից Հայաստանի տարածքով տարհանել է իր քաղաքացի ևս 175 աշխատակցի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը՝ գործընթացին աջակցելու համար շնորհակալություն հայտնելով ՀՀ իշխանություններին:

«Ապրիլի 6-ին ևս 175 ՌԴ քաղաքացի, որոնք «Բուշեր» ատոմակայանից տարհանվելով, Իրանից Հայաստան էին ժամանել Նուրդուզ-Ագարակ հսկիչ անցագրային կետով, հատուկ չվերթով Երևանից մեկնել են Մոսկվա»,- ասված է հաղորդագրությունում:

Դեսպանությունը նշել է, որ շնորհիվ ռուսաստանցի դիվանագետների և հայկական կողմի ներկայացուցիչների դժվարին գործողությունների՝ հակամարտության սկզբից ի վեր Հայաստանի տարածքով Ռուսաստան է վերադարձել 509 քաղաքացի:

«Խորը երախտագիտություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ «Ռոսատոմ» պետական ընկերության աշխատակիցների նկատմամբ բարի վերաբերմունքի և նրանց մուտքի օպերատիվ ձևակերպման համար»:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում