Իրան

ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում

Իրանի խորհրդարանը և մի շարք համապատասխան հաստատություններ աշխատում են Հորմուզի նեղուցի նոր իրավական համակարգին առնչվող նախագծի վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է Ռուսաստանի դաշնությունում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալին։

«Իրանի խորհրդարանը և մի շարք իրանական հաստատություններ աշխատում են այդ կարևոր միջազգային ծովային ուղու համար նոր իրավական համակարգ ստեղծելու ուղղությամբ: Այդ հարցում համաձայնությունը ձեռք է բերվել բարձր գնով, հետևաբար պետք է լիարժեքորեն օգտագործվի», - ասել է Ջալալին:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում