Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանների հարցում անելիք ուներ, որը չարեց․ Անդրանիկ Քոչարյան

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանների հարցում անելիք ուներ, որը չարեց․ Անդրանիկ Քոչարյան

Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ ապագայում կարող է քննարկվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հարցը՝ ընդգծելով, որ այդ որոշումը կախված կլինի երկրի շահերից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, Քոչարյանը պատասխանեց․

«Երբեք մի ասա երբեք։ Աշխարհը շատ անհանգիստ է։ Մեր երկրի անվտանգությունը, երկրի շահը պետք է թելադրեն մեր քայլերի հաջորդականությունը»։

Նա ընդգծեց, որ Հայաստանի համար ՀԱՊԿ-ի հետ կապված հիմնական խնդիրն առնչվում էր ոչ թե Լեռնային Ղարաբաղին, այլ Հայաստանի սահմաններին։

«ՀԱՊԿ-ի գործողությունները փորձ էր արվում կապել Լեռնային Ղարաբաղի վիճակի հետ, բայց Հայաստանի սահմանների հետ կապված ՀԱՊԿ-ը անելիք ուներ։ Չարեց, չէ՞։ Մեր խնդիրն առաջացել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակի հետ, և մենք երկու թե երեք անգամ դիմել ենք ՀԱՊԿ-ի աջակցությանը։ Այդ աջակցությունը, բացի բանավոր խոսքից, որևէ արդյունք մեզ համար չի տվել»,- ասաց Քոչարյանը։

Նա հավելեց, որ հետագա որոշումները կախված կլինեն բացառապես Հայաստանի պետական շահերից։

«Ինչ մեր երկրի շահը կթելադրի, այդպես էլ կշարժվենք»,- նշել է նա։  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolქართული中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում