ԵԽ նախագահը դիվանագիտությունն է համարում Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման միակ ուղին
2 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի հարձակումներով սկսված և Մերձավոր Արևելքում ավելի քան հինգ շաբաթ շարունակվող պատերազմը կարող է կարգավորվել միայն դիվանագիտական ճանապարհով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։
After five weeks of war in the Middle East, it is clear that only a diplomatic solution will settle its root causes.
— António Costa (@eucopresident) April 6, 2026
Any targeting of civilian infrastructure, namely energy facilities, is illegal and unacceptable. This applies to Russia’s war in Ukraine and it applies…
«Մերձավոր Արևելքում հինգ շաբաթ տևած պատերազմից հետո պարզ է, որ միայն դիվանագիտական լուծումը կվերացնի դրա արմատական պատճառները։
Քաղաքացիական ենթակառուցվածքների, մասնավորապես՝ էներգետիկ օբյեկտների ցանկացած թիրախավորում անօրինական է և անընդունելի»,- գրել է Կոշտան։ Նա նշել է, որ այս կանոնը վերաբերում է բոլորին և ամենուր։
«Ինչպես ես շեշտեցի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ վերջերս ունեցած իմ հեռախոսազրույցի ժամանակ, Եվրոպական միությունը կոչ է անում Իրանին անհապաղ դադարեցնել տարածաշրջանի երկրների դեմ իր հարձակումները և հնարավորություն տալ վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության լիակատար ազատությունը։
Էսկալացիան չի հանգեցնի հրադադարի և խաղաղության։ Միայն բանակցությունները, մասնավորապես՝ տարածաշրջանային գործընկերների կողմից ղեկավարվող շարունակական ջանքերը, կհանգեցնեն դրան»,- գրել է Կոշտան։