Սաուդյան Արաբիան ոչնչացրել է երկու ԱԹՍ
1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերջին ժամերի ընթացքում չեզոքացրել է երկու անօդաչու թռչող սարք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է նախարարության X-ի էջում արված գրառման մեջ՝ առանց այլ մանրամասներ հաղորդելու։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։