Երևանում սուպերմարկետներից մեկում բռնկված հրդեհը մարվել է
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 4-ին ժամը 10:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկի մոտակայքում ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ հրդեհ է բռնկվել սուպերմարկետի պահեստային տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 11:38-ին։ Այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր և ջերմահարվել՝ առաստաղը (մոտ 3 քմ)։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։