Մեր նախընտրական ծրագրով նախատեսված է 100 կոմբինացված մարզահրապարակի կառուցում հանրապետության տարբեր բնակավայրերում. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով հանրապետության տարբեր բնակավայրերում նախատեսված է 100 կոմբինացված մարզահրապարակի կառուցում, 100 երաժշտական, արվեստի դպրոցների ու մարզադպրոցների կառուցում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում բնակիչներից մեկի հետ շփման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքացու խնդրանքին՝ իրենց գյուղում մարզահրապարակ կառուցելու վերաբերյալ։

«Մեր նախընտրական ծրագրով նախատեսված է 100 կոմբինացված մարզահրապարակի կառուցում, 100 երաժշտական, արվեստի դպրոցների ու մարզադպրոցների կառուցում։ Բացի դրանից, նախատեսված է նոր 300 դպրոցի և 100 մանկապարտեզի կառուցում։ Այս ծրագրերից որևէ մեկի շրջանակներում ձեր գյուղում հաստատ կլինի մարզադահլիճ կամ մարզադաշտ»,- ասել է ՀՀ վարչապետը։

Հայերեն Español

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում