Ռուսաստան

Ռուսաստանը մտադիր է առանց վիզայի ռեժիմ սահմանել ևս երեք երկրի համար

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը մտադիր է առանց վիզայի ռեժիմ սահմանել ևս երեք երկրի համար

Ռուսաստանն ուսումնասիրում է Մալայզիայի, Բահրեյնի և Քուվեյթի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու հնարավորությունը՝ երկիր տուրիստական հոսքի մեծացման ռազմավարության շրջանակներում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին ապրիլի 2-ին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

«Մենք զբոսաշրջության զարգացման համար ինչ-ինչ նոր մոտեցումներ ենք սահմանել մի քանի ուղղություններում։ Առաջին ուղղությունը վիզաներն են. այստեղ գլխավորն առանց վիզայի ռեժիմի հետագա ընդլայնումն է, ինչպես նաև էլեկտրոնային վիզաների կիրառման պարզեցումն ու ընդլայնումը։ Անցյալ տարի մենք չեղարկեցինք վիզաները Չինաստանի, Սաուդյան Արաբիայի և Օմանի հետ։ Հերթում Մալայզիան, Բահրեյնը և Քուվեյթն են», - ասել է նա Նիժնի Նովգորոդում կայացած համաժողովի ժամանակ։

Ինչպես նշել է Ռեշետնիկովը, նաև աշխատանքներ են տարվում Հնդկաստանի և Վիետնամի հետ խմբային առանց վիզա զբոսաշրջային ուղևորությունների ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում