Միացյալ Նահանգներ

Դետրոյտի արվարձաններից մեկում գտնվող սինագոգի վրա հարձակումը կազմակերպվել է «Հեզբոլլահ»-ի աջակցությամբ. ՀԴԲ

2 րոպեի ընթերցում

Դետրոյտի արվարձաններից մեկում գտնվող սինագոգի վրա հարձակումը կազմակերպվել է «Հեզբոլլահ»-ի աջակցությամբ. ՀԴԲ

ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքի արվարձաններից մեկում գտնվող սինագոգի վրա հարձակումն իրականացվել է Իրանի կողմից աջակցություն ստացող «Հեզբոլլահ» խմբավորման կողմից, որը թիրախավորել է հրեական համայնքն ու Միչիգան ​​նահանգի ամենամեծ սինագոգը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ)։

«Ներկայիս տեղեկատվության հիման վրա կարծում ենք, որ այս հարձակումը ահաբեկչական ակտ է և սինագոգի վրա հարձակումը կազմակերպվել է «Հեզբոլլահ»-ի աջակցությամբ», - նշված է ՀԴԲ տարածած հաղորդագրության մեջ։

Հարձակվողը ծագումով լիբանանցի է, ով ԱՄՆ-ի քաղաքացիություն է ստացել 2016 թվականին։ Այման Ղազալին տեսագրություն է ձայնագրել Արևմտյան Բլումֆիլդում գտնվող «Թեմփլ Իսրայել» սինագոգի վրա հարձակումից մի քանի րոպե առաջ՝ հայտարարելով հրեական մեծ համայնքից որքան հնարավոր է շատ մարդկանց սպանելու իր ցանկության մասին։

Ճեպազրույցի ընթացքում Դետրոյտի ՀԴԲ տնօրեն Ջենիֆեր Ռունիանը հայտնել է, որ վերջին երկու տեսանյութերը հարձակումից մոտ 10 րոպե առաջ Ղազալին ուղարկել է արտասահմանում բնակվող քրոջը։

41-ամյա Ղազալին մի քանի ժամ կանգնած է եղել կայանատեղիում, ապա կոտրել է սինագոգի դռները և ներխուժել մանկական սենյակի միջանցք՝ գետնին տապալելով անվտանգության աշխատակցին: Այնուհետև նա կրակ է բացել մեկ այլ անվտանգության աշխատակցի ուղղությամբ, իսկ հետո ինքնասպան է եղել: 150 երեխաներից կամ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում