Հայաստան

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցել են խոշտանգումների կանխարգելման վերաբերյալ քննարկմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցել են խոշտանգումների կանխարգելման վերաբերյալ քննարկմանը

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը և քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը մասնակցել են Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկումը նվիրված էր «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նստաշրջանի շրջանակներում ընդունված եզրափակիչ դիտարկումների իրականացման կատարողականին։

Քննարկման ընթացքում Լաուրա Գասպարյանը ներկայացրել է ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նստաշրջանի շրջանակներում ընդունված եզրափակիչ դիտարկումներին առնչվող՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում մշտադիտարկման արդյունքները, որոնք արտացոլվել են նաև 2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում