«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական առաջիկա ընտրություններին կմասնակցի դաշինքով

3 րոպեի ընթերցում

Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքով»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դաշինքի կազմում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Նոր դարաշրջան» կուսակցությունը և «Միավորված հայեր» կուսակցությունը։

Մարտի 31-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ձևավորման մասին համաձայնագիր է ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։ 

Լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իրենք որոշում են կայացրել նոր ուժերի հետ կազմել դաշինք, հրավիրել նոր ուժերի՝ Հայաստանի քաղաքական համակարգում փոփոխություններ բերելու նպատակով։

«Այն, ինչ ունենք այսօր, եղել է մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունք, և մենք պետք է հնարավորություն տանք երիտասարդ և մեծ պոտենցիալով ուժերին, որպեսզի կարողանանք երկրում որակական փոփոխություններ բերել»,- նշել է Կարապետյանը։

Նա նշել է, որ այս ընթացքում դաշինք կազմելու շուրջ շփումներ ունեցել են արտախորհրդարանական շատ ուժերի հետ, սակայն իրենց պատկերացրած ձևաչափը քաղաքական համակարգի որոշակի տրանսֆորմացիան է, փոփոխությունն ու ՀՀ քաղաքացիներին նոր առաջարկ ներկայացնելը։

«Մենք տեսել ենք համագործակցության այս ֆորմատը, քանի որ տեսնում ենք, որ սա համախմբման և փոփոխության մեծ պոտենցիալ է ստեղծում»,- ասել է Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով մինչև երեք քաղաքական ուժերից բաղկացած դաշինքների համար անցողիկ շեմը 8 տոկոս է, իսկ 3 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների համար՝ 10 տոկոս։ Իսկ կուսակցությունների համար նախկինում նախատեսված անցողիկ շեմը 5 տոկոսից դարձել է 4 տոկոս։

Հարցին, թե արդյոք դաշինք կազմելու պարագայում անցողիկ շեմը հաղթահարելու հետ կապված խնդի՞ր չեն տեսնում, Նարեկ Կարապետյանը պատասխանել է, որ խնդիր չեն տեսնում, քանի որ տեսնում են, որ հասարակության մեծ մասը փոփոխությունների կարիք ունի։

Հայերեն Español Русский Türkçe

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է