Իրան

ԱՄՆ-ն ու Իսրայելը նոր հարվածներ են հասցրել Իրանին․ զոհերի թիվն աճում է

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ու Իսրայելը նոր հարվածներ են հասցրել Իրանին․ զոհերի թիվն աճում է

Իրանի արևմտյան Բորուջերդ քաղաքի բնակելի թաղամասերի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը, որն ավելի վաղ, հղում անելով նահանգի անվտանգության ղեկավարին, հաղորդել էր, որ Իրանի արևմտյան Բորուջերդ քաղաքի բնակելի թաղամասերի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, վիրավորվել է 36 մարդ։

«Բորուջերդի վրա թշնամու օդային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի։ Այս հարձակման ժամանակ բոլոր զոհվածները խաղաղ բնակիչներ էին», - ասվում է հայտարարության մեջ։

Գործակալության տվյալներով՝ Քերմանշահի արևմտյան քաղաքում զոհերի թիվը նույնպես հասել է ութ մարդու, որոնցից չորսը դպրոցական տարիքի աղջիկներ են:  

Ավելի վաղ «Ֆարս» լրատվական գործակալությունը հայտնել էր քաղաքի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հրթիռային հարվածների հետևանքով վեց մարդու մահվան և 56 վիրավորի մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում