Քաղաքականություն

Նարեկ Կարապետյանը հայտարարել է առաջիկա ընտրություններին այլ ուժերի հետ դաշինքով մասնակցելու պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Նարեկ Կարապետյանը հայտարարել է առաջիկա ընտրություններին այլ ուժերի հետ դաշինքով մասնակցելու պատրաստակամության մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժը բացում է դռները բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք կցանկանան միավորվել և միասին մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նարեկ Կարապետյանն այս մասին ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։ 

«Մենք մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել և փոխել մեր երկրի ընթացքը։ Մենք կստեղծենք դաշինք՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Միասին մենք կկարողանանք արդարացնել մեր ժողովրդի սպասելիքները և լուծել մեր ազգի առջև ծառացած խնդիրները»,- ասել է Կարապետյանը։

Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիրը գործարար «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն է։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում