Նոր Սահմանադրության նախագիծը դեռ քննարկման փուլում է․ Արթուր Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ նոր Սահմանադրության նախագիծը դեռևս գտնվում է քննարկման փուլում, և վերջնական տեքստ դեռ չկա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք նախագիծը քննարկվե՞լ է խմբակցությունում և արդյոք արդեն ձևավորվե՞լ է նախաբանը, Հովհաննիսյանը նշեց, որ քննարկումները շարունակվում են, այդ թվում՝ խմբակցության ներսում։

«Նոր Սահմանադրության տեքստը դեռևս քննարկման փուլում է։ Խմբակցության հետ էլ, այո, քննարկվում է։ Մեկ հանդիպում եղել է արդեն»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ ներկայում առկա են աշխատանքային փաստաթղթեր, որոնք դեռ ենթակա չեն հրապարակման։

«Երբ մենք կհասնենք այն փուլին, երբ քննարկումները կավարտենք և հրապարակման ենթակա տեքստը կլինի, այդ հրապարակումը կլինի»,- նշեց Հովհաննիսյանը։

Նա հավելեց, որ տեքստի հրապարակումից հետո քննարկումները կշարունակվեն արդեն հանրային լայն շրջանակներում՝ փորձագիտական, քաղաքական և հասարակական մասնակցությամբ։

Անդրադառնալով մամուլում հայտնված տարբեր հրապարակումներին՝ Հովհաննիսյանը կոչ է արել քաղաքացիներին չտրվել դրանց և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։

«Հիմա ինչ կա, դրանք աշխատանքային փաստաթղթեր են։ Ես խնդրում եմ մեր քաղաքացիները չտրվեն տարբեր հրապարակումներին, այլ հետևեն պաշտոնական հաղորդագրություններին»,- ընդգծեց նա։

 

Հայերեն English Français Русский

FlyOne Armenia-ն CFM International-ի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ leap-1a չորս շարժիչների ձեռքբերման վերաբերյալ

0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննում է անցել և վերադարձել բնականոն աշխատանքային ռեժիմի. ՀՀ նախագահի աշխատակազմի պարզաբանումը

Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա

Աննա Գրիգորյանն ընտրվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արթուր Խաչատրյանը՝ քարտուղար

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք

Կապանը՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. հայտնի են միջոցառումների անցկացման օրերը

Արևային կայաններ՝ գազի փոխարեն. արդյունավետ լուծում փոքր բնակավայրերի համար