Հայաստան

Մեղրիի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

1 րոպեի ընթերցում

Մեղրիի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Սարավան-«Զանգեր» հատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Մեղրիի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արթիկի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքում՝ ձնախառն անձրև։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում