Աշխարհ

Ճապոնիայում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայի Հոնսյու կղզու արևելյան ափի մոտ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին   հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկայի ծառայության Ալթայ-Սայանյան մասնաճյուղը:

Մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է մարտի 26-ին, էպիկենտրոնը գտնվում է Միյակո քաղաքից 165 կմ արևելք։

Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ երկրաշարժը գնահատվել է որպես «ավերիչ»:

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 6,5 մագնիտուդ: Ամերիկացի սեյսմոլոգների տվյալներով ՝ երկրաշարժի օջախը գտնվել է 9,5 կմ խորության վրա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում