Տնտեսություն

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջները և կարգը սահմանելու մասին» նոր նախագիծը

2 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջները և կարգը սահմանելու մասին» նոր նախագիծը

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջները և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից՝ նշելով, որ նախագիծն ընդունվել է մարտի 26-ին, ՀՀ Կառավարության նիստի ընթացքում:

Կոմիտեից նշում են, որ նախագծի ընդունումը կարևոր քայլ է զբոսաշրջության ոլորտի զարգացման և կանոնակարգման ուղղությամբ։ Այն նպատակ ունի ապահովել զբոսավարների և ուղեկցորդների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացում և մատուցվող ծառայությունների որակի բարձրացում՝ սահմանելով հստակ չափանիշներ, ինչպես նաև արդյունավետ վերապատրաստման և գնահատման մեխանիզմներ։

Նախաձեռնությունը միտված է ստեղծել անվտանգ և կանխատեսելի աշխատանքային միջավայր զբոսավարների և ուղեկցորդների գործունեության համար՝ ապահովելով համապատասխան իրավական և կազմակերպչական հիմքեր։ Նախատեսվող վերապատրաստումները և որակավորման գործընթացը կնպաստեն նաև տեղեկատվական անվտանգության ապահովմանը, երաշխավորելով երկրի վերաբերյալ ստացվող տեղեկությունների ճշգրտությունն ու հուսալիությունը։

Նշվում է, որ այսպիսի մոտեցումը նպաստում է Հայաստանի նկատմամբ դրական ընկալման ձևավորմանը՝ ներկայացնելով երկիրը որպես անվտանգ, գողտրիկ, վստահելի և բարձրորակ փորձառություններ առաջարկող զբոսաշրջային ուղղություն։ Արդյունքում, զբոսաշրջիկները կստանան առավել ամբողջական և դրական տպավորություն, ինչը ոչ միայն ամրապնդում է երկրի միջազգային հեղինակությունը, այլև խթանում նրանց կրկին Հայաստան այցելելու ցանկությունը։

Զբոսաշրջության կոմիտեն իր երախտիքն է հայտնում բոլոր գործընկերներին, այդ թվում՝ զբոսավարների և ուղեկցորդների ներկայացուցչական գործառույթներ իրականացնող հասարակական միավորումների ներկայացուցիչներին նախագծի մշակման ընթացքում ցուցաբերած մասնագիտական աջակցության համար։

Միաժամանակ Կոմիտեն տեղեկացնում է, որ համագործակցությունը գործընկերների հետ շարունակական է լինելու։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում