Դանիայի վարչապետի կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաղթել է վերջին հարյուր տարվա ընթացքում ամենավատ արդյունքով

2 րոպեի ընթերցում

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը հաղթանակ է տանում խորհրդարանական ընտրություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական մամուլը։

Տվյալների համաձայն՝ իշխող կուսակցությունը հավաքում է ձայների 21,9%-ը։

Նշվում է, որ սա կուսակցության ամենավատ արդյունքն է վերջին ավելի քան հարյուր տարվա ընթացքում։

Երկրորդ տեղում Սոցիալիստական ​​ժողովրդական կուսակցությունն է՝ ձայների 11,6%-ով։ Պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենի «Վենստրե» կուսակցությունը երրորդ տեղում է՝ ձայների 10,1%-ով։

Լիբերալ դաշինքը չորրորդ տեղում է՝ ձայների 9,4%-ով։ Դանիայի ժողովրդական կուսակցությունը հինգերորդ տեղում է՝ ձայների 9,1%-ով։

Նշվում է, որ ընտրությունների արդյունքների համաձայն՝ ո՛չ «կարմիր բլոկը», ո՛չ էլ «կապույտ բլոկը» չեն կարողանա ապահովել մեծամասնություն։

Ձախ կենտրոնամետները («կարմիր բլոկ») կստանան, ընդհանուր առմամբ, 84 տեղ, աջ կենտրոնամետները («կապույտ բլոկ»)՝ 77, իսկ չափավոր ուժերը կունենան 14 տեղ։

Այսպիսով, կուսակցությունները, հավանաբար, ստիպված կլինեն բանակցություններ սկսել չափավոր ուժերի առաջնորդ, երկրի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենի հետ՝ կառավարություն ձևավորելու համար։

Ռասմուսենը կոալիցիոն գործընկերներին՝ Ֆրեդերիկսենին և լիբերալների առաջնորդ Պոուլսենին կոչ է արել հրաժարվել իրենց ձախ և աջ հայացքներից և փոխարենը ձևավորել կենտրոնամետ կառավարություն։

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ