ԵՄ-ն Հորմուզի նեղուցը պաշտպանելու առաքելություն կուղարկի պատերազմի ավարտից հետո

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ավստրալիա կատարած այցի ժամանակ շեշտել է բանակցությունների անհրաժեշտությունը Մերձավոր Արևելքում հակամարտությանը վերջ դնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ֆոն դեր Լայենը նշել է, որ խորապես մտահոգված է շարունակվող հակամարտության առնչությամբ։

«Չափազանց կարևոր է, որ մենք հասնենք բանակցային լուծման, որը վերջ կդնի Մերձավոր Արևելքում թշնամական գործողություններին», - ասել է ֆոն դեր Լայենը Կանբերայում Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզի հետ մամուլի ասուլիսում։

ԵՀ նախագահը նաև նշել է, որ Եվրամիության որոշ երկրներ պատրաստվում են նպաստել Հորմուզի նեղուցը պաշտպանելու «առաքելությանը», սակայն դա տեղի կունենա պատերազմի ավարտից հետո։

«Մենք բոլորս զգում ենք գազի և նավթի գների, մեր բիզնեսի և մեր հասարակությունների վրա դրա հետևանքները», - ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ նեղուցը կարևոր նշանակություն ունի ամբողջ աշխարհում էներգամատակարարման համար։

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների և Իրանի պատասխան գրոհների հետևանքով Հորմուզի նեղուցով նավարկությունը գրեթե ամբողջովին դադարել է՝ հանգեցնելով էներգակիրների գնի կտրուկ աճի։

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ