Վերջին երեք տարիները դարձել են ամենատաքը դիտարկումների 176-ամյա պատմության ընթացքում. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ) 2023, 2024 և 2025 թվականները համարել է ամենատաք տարիները ցամաքի և օվկիանոսի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կազմակերպության «Գլոբալ կլիմայի վիճակը 2025 թվականին» զեկույցում:

«Վերջին երեք տարիներն ամենատաք երեք տարիներն են ցամաքի և օվկիանոսի դիտարկումների ամբողջ 176-ամյա պատմության ընթացքում», - նշվում է զեկույցում:

Ընդ որում, 2025 թվականը մի փոքր զով է եղել ռեկորդային շոգ 2024 թվականից և համարվում է միայն «երկրորդ կամ երրորդ ամենատաք տարին» պատմության մեջ: ՕՀԿ-ի փորձագետներն այդ դինամիկան բացատրում են, այդ թվում, 2024 թվականի սկզբին Էլ Նինյո երևույթից 2025 թվականին Լա Նինյա երևույթին անցմամբ:

Զեկույցի համաձայն՝ 2025 թվականին Պորտուգալիայում և Իսպանիայում գրանցվել են հունիսի համար առավելագույն ջերմաստիճանի ազգային ռեկորդներ (համապատասխանաբար 46,6 և 46,0 աստիճան Ցելսիուս), Թուրքիայում՝ հուլիսի համար (50,5 աստիճան Ցելսիուս) առավելագույն ռեկորդ:

Ճապոնիան, Չինաստանը և Կորեայի Հանրապետությունն ապրել են ամենաշոգ ամառը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Ընդ որում, Ճապոնիայում գրանցվել է ամենաբարձր ջերմաստիճանը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում՝ 41,8 աստիճան Ցելսիուս: Ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել նաև Չինաստանի շատ շրջաններում:

Երկրի վրա կլիման և եղանակը մեծապես կախված են երկու կլիմայական երևույթներից՝ Էլ Նինյոյից և Լա Նինյայից (իսպաներեն՝ «տղա» և «աղջիկ»): Առաջինը կապված է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևելյան շրջանների ջրի վերին շերտի կտրուկ տաքացման հետ, իսկ երկրորդը՝ դրա ջերմաստիճանի նվազման հետ:

Էլ Նինյոն և Լա Նինյան միմյանց  փոխարինում են յուրաքանչյուր մի քանի տարին մեկ, ինչը հանգեցնում է զգալի փոփոխությունների օվկիանոսային հոսանքների և մթնոլորտում քամիների շրջապտույտում: Նման տեղաշարժերը պարբերաբար առաջացնում են երաշտներ Երկրի որոշ տարածաշրջաններում և սաստիկ անձրևներ՝ մյուսներում:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն