Հայաստան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով օպերատիվ-հետախուզական վարչությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ են նշանակվել

2 րոպեի ընթերցում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով  օպերատիվ-հետախուզական վարչությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ են նշանակվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի՝ 2026 թվականի մարտի 20-ի հրամանով Արման Աբաջյանը նշանակվել է Կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչության Լոռու և Շիրակի տարածքային բաժնի պետի պարտականությունները կատարող: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեից, Կոմիտեի նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանով՝ Արման Սարգսյանը նշանակվել է օպերատիվ-հետախուզական երկրորդ վարչության Սյունիքի և Վայոց ձորի տարածքային բաժնի պետի պարտականությունները  կատարող:

Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականին Կոմիտեում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում օպերատիվ մեկ ստորաբաժանման հենքի վրա ձևավորվեցին ինքնուրույն կառուցվածքային միավոր հանդիսացող չորս օպերատիվ ստորաբաժանումներ: Ընդ որում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով՝ նույն վարչությունների կազմում ստեղծվեցին նախադեպը չունեցող մարզային ստորաբաժանումներ՝ Լոռու և Շիրակի, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի տարածքային բաժինները: 

Տարածքային ստորաբաժանումների ստեղծման նպատակն է՝ տեղերում թիրախային պայքար մղել կոռուպցիոն երևույթների դեմ՝ արագ արձագանքելով նմանատիպ դեպքերին, ինչպես նաև հասնել օպերատիվ ստորաբաժանման գործառույթների հստակեցմանը, լիազորությունների համաչափ բաշխմանը և ռեսուրսների առավել օպտիմալ օգտագործմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում