Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները մարտի 20-ին ժամը 16:00-ի դրությամբ բաց են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում և Սևանի, Ապարանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։