Հայաստան

Անհայտ կորածների հարազատների հետ պարբերաբար հանդիպումներ են լինում. ԱԱԾ տնօրեն

1 րոպեի ընթերցում

Անհայտ կորածների հարազատների հետ պարբերաբար հանդիպումներ են լինում. ԱԱԾ տնօրեն

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը անդրադարձել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը նշեց, որ պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում անհայտ կորածների հարազատների հետ։  

«Անհայտ կորածների ծնողների հետ ես էլ հանդիպել եմ, բոլոր խմբերի հետ հանդիպել ենք, նաև գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային կանոնագրում նախատեսված է, որ տարեկան առնվազն երկու անգամ նիստ պետք է լինի, և դրանք էլ պատշաճ անցկացնում ենք»,- ասաց Անդրանիկ Սիմոնյանը։   

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն օրերս խորհրդարանում հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց թիվը 195 է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում