ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մուրազ Շամոյանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով Անահիտ Մանասյանը ներկայացրել է մանրամասներ հանդիպումից։ 

«Ողջունելով հյուրին՝ ընդգծել եմ, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ու խթանման ոլորտը իմ պաշտոնավարման սկզբից է սահմանել որպես ՄԻՊ հաստատության առաջնահերթ ուղղություն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են խոսքի ազատության, եզդիական համայնքի առնչությամբ հանրության տեղեկացվածության ոչ բավարար մակարդակի, եզդիերենի ուսուցման, վաղ ամուսնությունների կանխարգելման ոլորտում առկա, ինչպես նաև «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի ընդունման կարևորության հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների համայնքների առնչությամբ հասարակությունում առկա կարծրատիպերը հաղթահարելու, միջմշակութային երկխոսությունը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների` հանրային և քաղաքական մասնակցությունը խթանելու կարևորությանը, կրթությունից դուրս մնալու և այլ խնդիրների։ Ընդգծել եմ, որ այս ոլորտում անհրաժեշտ է ոչ միայն դեպքերին արձագանքող, այլև իրավունքներն ակտիվորեն խթանող մոտեցում»,– գրել է ՀՀ ՄԻՊ-ը։

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել ոլորտային հարցերը հասցեավորելու պայմանավորվածություն։

 

 

Հայերեն Español فارسی

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Թվային ապագա և կայուն զարգացում. IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին

Իսպանիայում գնացքների բախման միջադեպում դերակատարում է ունեցել ազդանշանի խափանումը. Reuters

Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը

Երևանում մեկնարկում է Եվրոպայի վոլեյբոլի մինչև 20 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլը

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Համբարձում Մաթևոսյանի անունով WhatsApp-ում և Telegram-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել

ԱԺ փոխնախագահը Ադրբեջանի՝ խաղաղությանը վնասող հայտարարություններին նույն կերպ պատասխանելը սխալ է համարում

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի