Իրան

Իրանը հաստատել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Լարիջանիի սպանվելու տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

Իրանը հաստատել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Լարիջանիի սպանվելու տեղեկությունը

Իրանի պետական լրատվամիջոցները հաստատել են երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի և «Բասիջ» ռազմականացված ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանիի սպանվելու մասին լուրերը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լարիջանին Իրանի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը զոհվել է ԱՄՆ-իսրայելական հարձակումների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ փետրվարի 28-ի սպանությունից ի վեր։

Իրանական Mehr-ի փոխանցմամբ, Լարիջանիի սպանվելու մասին հայտարարություն է տարածել Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը՝ նշելով, որ նա «նահատակվել է ծառայության ճակատում»։

Մարտի 17-ին Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ իսրայելական հարվածներից սպանվել են Լարիջանին և Ղոլամռեզա Սոլեյմանին՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում