Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ն ԱԺ պատգամավորի հետ քննարկել է ապահովագրական համակարգին առնչվող խնդիրներ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ն ԱԺ պատգամավորի հետ քննարկել է ապահովագրական համակարգին առնչվող  խնդիրներ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 17-ի ընդունել է Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Իրինա Գասպարյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ մանրամասնելով, որ հանդիպման ընթացքում քննարկման առարկա են դարձել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հետ կապված առանձին խնդիրներ։  

Անահիտ Մանասյանը, կարևորելով առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ուղղությամբ գործադրված ջանքերը, ընդգծել է, որ այս համատեքստում պետք է երաշխավորված լինեն բոլորի իրավունքները, և ի հայտ եկող բոլոր խնդիրները պետք է լսելի լինեն ու ստանան պատշաճ լուծում։

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է ՄԻՊ հաստատության հանձնառությունը` բարձրացված հարցերի լուծման առնչությամբ հետևողական աշխատանք իրականացնել։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում