Երևանում Մարգարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մարգարյան փողոցում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ Մարգարյան – Ֆուչիկ փողոցների հատման խաչմերուկից դեպի Հալաբյան փողոց, Մարգարյան փողոցի սկզբնամասում կանգառը կարգելվի: