Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհների պատճառով վնասվել է 108 պատմական հուշարձան

1 րոպեի ընթերցում

Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհների հետևանքով 108 պատմական հուշարձան է վնասվել, որոնցից 60-ը՝ Թեհրանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարությունը։

«ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի կողմից վերջերս իրականացված ռազմական գրոհների հետևանքով Իրանի տարբեր տարածաշրջաններում վնասված պատմական ու մշակութային հուշարձանների թիվը հասել է 108-ի: Առավել մեծ վնասները գրանցվել են Թեհրանի նահանգում. վնասվել է 60 պատմական հուշարձան: Դրան հաջորդում են Սպահանը՝ 19 օբյեկտ, և Քուրդիստանը՝ 12 օբյեկտ», - հայտարարության տեքստը մեջբերում է Tasnim գործակալությունը:

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։

Հայերեն Français Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով