Երևանում կբացվի «ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոն»

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոն» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում են գերատեսչությունից, փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու հիմնադրամի համահիմնադիրներ Գրիգոր Պըլտյանը և Մովսես Տեր-Գևորգյանը։

Հուշագրի նպատակն է կողմերի միջև համագործակցության միջոցով նպաստել սփյուռքի հայկական մշակութային ժառանգության հավաքագրմանը և պահպանմանը, իրականացնել մշակութային նորարար ծրագրեր, խթանել մշակութային ստեղծագործությունը, համագործակցությունը և փորձի փոխանակումը։

Հուշագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամություն է հայտնել հիմնադրամին տրամադրել գործունեության տարածք՝ «ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոն» ստեղծելու համար, որը հիմնադրամը կվերանորոգի՝ ապահովելով դրա արդյունավետ, բարեխիղճ և երկարաժամկետ կառավարումը։ Իր հերթին հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել ստեղծել մշակութային ժամանակակից կենտրոն, որտեղ կպահպանվի հիմնադրամին նվիրաբերվող արժեքավոր ժառանգությունը՝ արվեստի գործեր, արխիվներ, գրական և մտավոր արտադրություն։ Արդի և նորարար ձեւաչափով այս կենտրոնում նախատեսվում է իրականացնել ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան մշակութային և բազմագիտակարգային ծրագրեր և նախաձեռնություններ՝ նպաստելով մշակութային կյանքի զարգացմանը, հայկական մշակույթի արդիականացմանը։

Կարևորելով նմանօրինակ կենտրոն հիմնելու նախաձեռնությունը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է սփյուռքում ձևավորված մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման անհրաժեշտությունը։

«Կարևոր է ունենալ մի կենտրոն, որտեղ հնարավոր կլինի հավաքել այդ ժառանգությունը և այն հասանելի դարձնել հանրությանը։ Մշակութային ժառանգության հավաքագրումն ու պահպանումը բացում են նաև հետազոտությունների և նոր ուսումնասիրությունների մեծ դաշտ»,- նշել է նախարարը և հավելել, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է տեր կանգնել այդ արժեքներին՝ համագործակցելով նախաձեռնության հեղինակների հետ։

«Խոսքն այն ժառանգության մասին է, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս, սակայն Հայաստանը կարող է դառնալ այն հանգրվանը, որտեղ հայկական ժառանգությունը կպահպանվի, կարժևորվի և հասանելի դառնա հանրությանը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ նշելով, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացնում՝ մշակութային արժեքները Հայաստան վերադարձնելու և պահպանելու ուղղությամբ։

«Կառավարությունը լրացուցիչ միջոցներ է հատկացնում, որպեսզի միջազգային տարբեր աճուրդներից ձեռք բերվեն և Հայաստան վերադարձվեն մեր մշակութային արժեքները, որոնք հանգամանքների բերումով Հայաստանում չեն գտնվում։ Պետական միջոցներով ձեռք են բերվում ձեռագրեր, կտավներ և մշակութային այլ արժեքներ՝ դրանք վերադարձնելով Հայաստան։ Այս իմաստով ձեր նախաձեռնությունը լիովին համահունչ է պետական ռազմավարությանը»,- ընդգծել է նախարարը՝ դիմելով ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոնի հիմնադիրներին։

Հիմնադրամի համահիմնադիր Մովսես Տեր-Գևորգյանն ընդգծել է, որ իրենց նպատակը սփյուռքի մշակութային և մտածողական ժառանգության պահպանումն ու կենսունակությունն է, ինչպես նաև փոխանցումը նոր սերնդին։

 

 

Հայերեն

Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը

Տիգրան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը

Ճապոնական յակիշիմե կերամիկայի ավանդույթը՝ Երևանում. Հայաստանի պատմության թանգարանում յուրահատուկ ցուցահանդես բացվեց

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվելու են ծառերի սրսկման աշխատանքներ

Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց «Փյունիկ» ակադեմիայի սաների հետ

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորին

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը նվաճեց Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի ուղեգիր

ՀՀ-ի համար ամենաէականը տարբեր ուղղություններով ինտեգրման կարողությունների զարգացումն է․ Երևանում կայացավ հայ-բելգիական քննարկում