Մերձավոր Արևելք

Բահրեյնը և Քուվեյթը երկարաձգել են թռիչքների արգելքն իրենց օդային տարածքում

1 րոպեի ընթերցում

Բահրեյնը և Քուվեյթը երկարաձգել են թռիչքների արգելքն իրենց օդային տարածքում

Բահրեյնը և Քուվեյթը հերթական անգամ երկարաձգել են թռիչքների արգելքն իրենց օդային տարածքում, որը գործում է փետրվարի 28-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մերձավոր Արևելքի ավիակարգավարական  ծառայությունների աղբյուրը:

«Բահրեյնը և Քուվեյթը կրկին երկարաձգել են երկնքի փակումը ևս 12 ժամով», - ասել է գործակալության զրուցակիցը՝ նշելով, որ այդպիսով այդ երկրների երկինքը փակ է արդեն 16-րդ օրը:

Աղբյուրը հայտնել է, որ Բահրեյնում իրականացվում են առանձին թռիչքներ հատուկ թույլտվություններով Մանամայի օդանավակայանից դեպի հարևան Սաուդյան Արաբիա ամենակարճ միջանցքով:

Բահրեյնի և Քուվեյթի օդային տարածք փակվել է փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում