Հայաստան

Հակակոռուպցիոն կոմիտեի կոլեգիայի նիստում քննարկվել են առաջիկա համապետական  ընտրությունների ընթացքում կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները

2 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեի կոլեգիայի նիստում քննարկվել են առաջիկա համապետական  ընտրությունների ընթացքում կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները

Հայաստանի Ազգային ժողովի՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են առաջիկա համապետական ընտրությունների ընթացքում կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը ներառել են՝

  • ընտրական գործընթացների մշտադիտարկման օպերատիվ շտաբի ձևավորումը,
  • հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու կոմիտեի գործառույթների սահմանումը,
  • նախաքննական և օպերատիվ ստորաբաժանումների փոխլրացնող գործունեության համակարգումը և առաջիկա անելիքների պլանավորումը,
  • ընտրական հանցագործությունների հայտնաբերման, բացահայտման և քննության ոլորտում ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացումը։

Կոմիտեի նախագահին ներկայացվել է աշխատանքների ընթացիկ վիճակը, գույքագրվել են առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Քննարկումների արդյունքում նախագահի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ՝ ընտրական գործընթացների մշտադիտարկման օպերատիվ շտաբի ձևավորման ժամկետների, կազմի և աշխատակարգի սահմանման, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու գործիքակազմի և ներգրավվելիք միջոցների հստակեցման վերաբերյալ։ Միաժամանակ հանձնարարականներ են տրվել նախաքննական և օպերատիվ ստորաբաժանումների աշխատանքի համակարգված պլանավորման ուղղությամբ։

Կոլեգիայի նիստի ընթացքում կարևորվել է կոմիտեի գործուն դերը ընտրական գործընթացների թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու գործում, ինչպես նաև գործողությունների արդյունավետ համակարգումը՝ առկա ռիսկերին արագ և հետևողական արձագանք ապահովելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում