Իրան

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

1 րոպեի ընթերցում

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով վնասվել է ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ, այդ թվում՝ 19 700 բնակելի շենք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը:  

«Այս պահին տարբեր հատվածներում վնասվել է 24 531 քաղաքացիական օբյեկտ, որոնցից 19 775-ը բնակելի շենքեր են», - մեջբերել է նրա խոսքն IRNA գործակալությունը։

Քոլիվանդը նշել է, որ նաև վնասվել է 4511 առևտրային օբյեկտ, ինչը կարող է զգալի տնտեսական հետևանքներ ունենալ տուժած շրջանների բնակիչների համար։

Նա հավելել է, որ հարձակումների հետևանքով վնասվել է 69 դպրոց, որտեղ զոհվել է 154 մարդ, վիրավորվել՝ 195 ուսուցիչ և աշակերտ:

Փետրվարի 28-ին՝ հարվածների առաջին օրը, Մինաբում օրիորդաց դպրոցին հարվածի հետևանքով զոհվել էր շուրջ 170 աշակերտուհի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում