Հայաստան

Արսեն Թորոսյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրենը քննարկել են ժողովրդագրությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրենը քննարկել են ժողովրդագրությանն առնչվող հարցեր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Դիենե Քեյթայի հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ այս մասին հայտնում են նախարարությունից: 

Հանդիպմանը քննարկվել են ժողովրդագրության և գենդերային հավասարության ոլորտներում համատեղ աշխատանքների արդյունքներին առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև կանանց տնտեսական զորեղացման, ընտանիքամետ քաղաքականությունների մշակման և իրականացման ուղղությամբ համագործակցության ընթացքին։ 

Հանդիպման ընթացքում ընդգծվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից տրամադրված մասնագիտական և տեխնիկական աջակցության դերը՝ ոլորտային բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։ Կարևորվել է նաև քննարկված ուղղություններով փորձի փոխանակման, վերապատրաստման դասընթացների կազմակերպման և համատեղ նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը։ 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտ ջանքեր ներդնել համագործակցության հետագա խորացման ուղղությամբ։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում