Մերձավոր Արևելք

Մերձավոր Արևելքում պատերազմը պատմության մեջ նավթի մատակարարման ամենամեծ խափանման պատճառ է դարձել

2 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքում պատերազմը պատմության մեջ նավթի մատակարարման ամենամեծ խափանման պատճառ է դարձել

Էներգետիկայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը համաշխարհային շուկայի պատմության մեջ նավթի մատակարարման ամենամեծ խափանման պատճառ է դարձել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալության հայտարարության մեջ նշվում է, որ Մերձավոր Արևելքի Պարսից ծոցի երկրները հակամարտության արդյունքում կրճատել են նավթի ընդհանուր արտադրությունը օրական առնվազն 10 միլիոն բարելով։ Այս ծավալը հավասար է համաշխարհային պահանջարկի գրեթե 10%-ին։ Էներգետիկայի միջազգային գործակալությունից նշում են, որ առանց նավագնացության հոսքերի արագ վերսկսման, այս կորուստները կավելանան։

Գործակալության 32 անդամ երկրներ մարտի 11-ին հայտարարել էին, որ իրենց պահուստներից դուրս կհանեն 400 միլիոն բարել նավթ։

Միացյալ Նահանգները նախագահ Թրամփի որոշմամբ պահուստներից 172 միլիոն բարել նավթ են բաց թողնելու։

Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալներով՝ իր անդամներն ունեն ավելի քան 1.2 միլիարդ բարել պաշարներ։

Էներգետիկայի միջազգային գործակալության պահուստային համակարգը ստեղծվել է 1970-ականներին՝ արաբական պետությունների կողմից նավթային էմբարգոյի հետևանքով, որի հետևանքով խափանվել էր ԱՄՆ-ին և նրա որոշ դաշնակիցների մատակարարումները։ ԱՄՆ-ն և այլ անդամ երկրներ պարբերաբար օգտագործել են իրենց պաշարները՝ գնային ցնցումները ժամանակ։ Վերջին անգամ դրանք կիրառվել էին 2022 թվականին, երբ ռուս-ուկրաինական պատերազմը հանգեցրեց էներգակիրների գների կտրուկ աճի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում