Մերձավոր Արևելք

G7-ի երկրները քննարկում են Պարսից ծոցում նավերին ուղեկցելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

G7-ի երկրները քննարկում են Պարսից ծոցում նավերին ուղեկցելու հնարավորությունը

«Մեծ յոթնյակի» առաջնորդները մարտի 11-ին Մերձավոր Արևելքի իրադրությանը նվիրված տեսակոնֆերանսի ժամանակ պայմանավորվել են ուսումնասիրել Պարսից ծոցում նավերին ուղեկցելու հնարավորությունը։

«Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նավերին ուղեկցելու հնարավորությունն ուսումնասիրելու համար, երբ թույլ կտան անվտանգության պայմանները», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է հանդիպման արդյունքների շուրջ հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

«Յոթնյակի» երկրները նաև մտադիր են համակարգել միմյանց և Պարսից ծոցի երկրների հետ ջանքերը՝ հաշվի առնելով «պատերազմի տնտեսական հետևանքները, այդ թվում՝ ազդեցությունը ֆերմերների և պարենային անվտանգության վրա»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում