Իրան

Իրանը հերքել է Հորմուզի նեղուցով հնդկական նավերի անցումը թույլատրելու մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

Իրանը հերքել է Հորմուզի նեղուցով հնդկական նավերի անցումը թույլատրելու մասին լուրերը

Իրանը հերքել է տեղեկություններն այն մասին,թե Թեհրանը թույլատրել է Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող երկու տանկերների անցնել Հորմուզի նեղուցով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հերքումը հրապարակվել է այն տեղեկությունների ֆոնին, թե Իրանն ընդառաջել է Հնդկաստանին՝ այդ երկրի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանքարի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև բանակցություններից հետո։

«Ոչ, դա ճիշտ չէ», - NDTV-ին ասել է Թեհրանի աղբյուրը։

Ավելի վաղ IANS լրատվական գործակալության հաղորդագրությունը պնդում էր, որ առնվազն երկու հնդկական տանկեր՝ «Pushpak»-ը և «Parimal»-ը, անվտանգ անցնում են Հորմուզի նեղուցով՝ չնայած այն բանին, որ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Իսրայելի նավերը շարունակում են բախվել սահմանափակումների։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում