Իրան

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հայտնել է երկրում 1348 քաղաքացիական անձի զոհվելու մասին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հայտնել է երկրում 1348 քաղաքացիական անձի զոհվելու մասին

ԱՄՆ-ի և Իսրայելի նախաձեռնած պատերազմի հետևանքով Իրանում ավելի քան 1 300 քաղաքացիական անձ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Al Jazeera-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։

Մասնավորապես, դեսպանը նշել է, փետրվարի 28-ին ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումից ի վեր զոհվել է ավելի քան 1348 քաղաքացիական անձ, իսկ վիրավորվել է ավելի քան 17000 մարդ։ Նա հիշեցրել է, որ միայն Մինաբում դպրոցի վրա հարձակման հետևանքով սպանվել է 170 աշակերտուհի։

Իրավանին տեղեկացրել է նաև, որ վնասվել է ավելի քան 19000 քաղաքացիական վայր, այդ թվում՝ բնակելի տներ և հիվանդանոցներ։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում