Իրան

Պենտագոնը օրենսդիրներին հայտնել է Իրանի դեմ պատերազմի առաջին շաբաթում մոտ 11.3 մլրդ դոլար ծախսելու մասին

2 րոպեի ընթերցում

Պենտագոնը օրենսդիրներին հայտնել է Իրանի դեմ պատերազմի առաջին շաբաթում մոտ 11.3 մլրդ դոլար ծախսելու մասին

ԱՄՆ Պենտագոնի ներկայացուցիչները Կոնգրեսի անդամներին հայտնել են, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների պատերազմն առաջին շաբաթում մոտավորապես արժեցել է մոտ 11.3 միլիարդ դոլար։ Ինչպես The Hill պարբերականին հայտնել է թեմայից տեղյակ աղբյուրը, այս թիվը սենատորներին հայտնել են փակ հանդիպման ժամանակ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CBS News-ը, այս թիվը նվազագույն հաշվարկն է և չի ներառում մինչև փետրվարի 28-ին գործողությունների մեկնարկը ակտիվները տարածաշրջանում տեղակայելու ծախսերը։

Սենատի պաշտպանական հատկացումները կարգավորող ենթահանձնաժողովի դեմոկրատ սենատոր Քրիս Քունսը մարտի 11-ին լրագրողներին ասել է, որ իր կարծիքով գումարը շատ ավելի մեծ է։ Նրա խոսքով՝ «արդարացի ենթադրություն» կլինի, որ պատերազմի օրական արժեքը գերազանցում է 1.5 միլիարդ դոլարը։ Սենատորի համոզմամբ՝ պատերազմում օգտագործված զինամթերքի փոխարինման արժեքը, հավանաբար, «արդեն գերազանցում է 10 միլիարդ դոլարը»։

Օրենսդիրը կարծիք է հայտնել, որ Պենտագոնը կխնդրի օրենսդիրներին ընդունել Իրանի պատերազմի համար լրացուցիչ ֆինանսավորման փաթեթ։

The Hill պարբերականը գրում է, որ Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը։ Կառույցի մամուլի խոսնակը նշել է, որ գերատեսչությունը չի իմանա Իրանի դեմ գործողության արժեքը, «քանի դեռ առաքելությունը չի ավարտվել»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում