Գյումրի-Աշոցք, Լծեն-Տաթև, Կապան-Սիսիան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ ներկայացնելով իրավիճակը ճանապարհներին։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ճամբարակ-Բերդ (տեղ-տեղ առկա է մերկասառույց), Գյումրի-Աշոցք, Լծեն-Տաթև, Կապան-Սիսիան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հայերեն Русский