ԱՄՆ-ն ռազմավարական պահուստներից կհանի 172 մլն բարել նավթ կտրուկ գնաճի դեմ պայքարելու համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 11-ին հրամայել է ԱՄՆ ռազմավարական նավթային պահուստներից 172 միլիոն բարել նավթ բաց թողնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի ֆոնին նավթի գները կտրուկ աճել են՝ հասնելով վերջին տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակի։

Ինչպես հաղորդում է CBS News-ը, ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիստոֆեր Ռայթը հայտնել է, որ պահուստներից նավթի դուրս հանումը կսկսվի հաջորդ շաբաթ և կտևի մոտ 120 օր։

Այս քայլը Էներգետիկայի միջազգային գործակալության կողմից համակարգված գործողությունների մաս է։ Գործակալության 32 անդամ երկրներ, որոնց մեծ մասը ԱՄՆ դաշնակիցներ են, մարտի 11-ին հայտարարել էին, որ իրենց պահուստներից դուրս կհանեն 400 միլիոն բարել նավթ։

Ռայթն ասել է, որ ԱՄՆ-ն նախատեսում է «հաջորդ տարվա ընթացքում» համալրել պահուստը 200 միլիոն բարել նավթով։

ԱՄՆ նախագահ Թրամփը ևս մարտի 11-ի ուշ երեկոյան լրագրողներին ասել է, որ պահուստը սպառելուց հետո «մենք այն կլրացնենք»։

Կառավարության տվյալներով՝ ռազմավարական նավթային պաշարները, որոնք պահվում են Տեխասի և Լուիզիանայի հսկայական ստորգետնյա քարանձավներում, անցյալ շաբաթվա դրությամբ պարունակում էին մոտ 415 միլիոն բարել նավթ։ Ընդհանուր առմամբ, Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալներով՝ իր անդամներն ունեն ավելի քան 1.2 միլիարդ բարել պաշարներ։

Էներգետիկայի միջազգային գործակալության պահուստային համակարգը ստեղծվել է 1970-ականներին՝ արաբական պետությունների կողմից նավթային էմբարգոյի հետևանքով, որի հետևանքով խափանվել էր ԱՄՆ-ին և նրա որոշ դաշնակիցների մատակարարումները։ ԱՄՆ-ն և այլ անդամ երկրներ պարբերաբար օգտագործել են իրենց պաշարները՝ գնային ցնցումները ժամանակ։ Վերջին անգամ դրանք կիրառվել էին 2022 թվականին, երբ ռուս-ուկրաինական պատերազմը հանգեցրեց էներգակիրների գների կտրուկ աճի։

Հայերեն English Русский

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում