Իրան

ԵՄ-ն մշակում է էներգակիրների գների իջեցման միջոցներ. ֆոն դեր Լայեն

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն մշակում է էներգակիրների գների իջեցման միջոցներ. ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը քննարկում է Եվրոպայի երկրների համար էներգակիրների արժեքի իջեցման զանազան տարբերակներ, որոնց թվում է գազի գնի սահմանափակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում։

«Չափազանց կարևոր է, որ մենք նվազեցնենք ազդեցությունն արժեքի վրա, երբ գազն է որոշում էլեկտրաէներգիայի գինը», - նշել է նա ելույթում, որի տեսանյութը տարածել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ դրա համար Եվրամիության իշխանությունները «պատրաստում են զանազան տարբերակներ. էլեկտրաէներգիայի մատակարարումների համաձայնագրերի և գնի տարբերության մարման պայմանագրերի ավելի արդյունավետ օգտագործում, պետական ​​​​օգնության միջոցներ»։ ԵՄ-ն նաև ուսումնասիրում է սուբսիդավորման և գազի գնի առավելագույն շեմի սահմանման հնարավորությունները։

Եվրահանձնաժողովի ղեկավարն իր ելույթում նաև հայտնել է, որ էներգակիրների ներմուծման տեսանկյունից Իրանի դեմ պատերազմը Եվրամիության 27 անդամ երկրների քաղաքացիների համար արդեն արժեցել է մոտ 3 միլիարդ եվրո։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում