Մերձավոր Արևելք

Ավստրալիան փակել է դիվանագիտական ներկայացուցչությունները Մերձավոր Արևելքում

1 րոպեի ընթերցում

Ավստրալիան փակել է դիվանագիտական ներկայացուցչությունները Մերձավոր Արևելքում

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Ուոնգը մարտի 11-ին խորհրդարանական լսումների ժամանակ հաստատել է, որ նախորդ շաբաթ փակվել են Աբու Դաբիում և Թել Ավիվում դեսպանատները, ինչպես նաև Դուբայում Ավստրալիայի հյուպատոսարանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։

Ուոնգը հայտարարել է, որ կառավարության թիվ մեկ առաջնահերթությունը «ավստրալացիների ապահովությունն է տանն ու արտասահմանում»։

«Վտանգավոր ու ապակայունացնող հարձակումներն Իրանի կողմից ռիսկի տակ էին դնում քաղաքացիական անձանց, այդ թվում և ավստրալացիների կյանքերը»,- հայտարարել  նա։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Մերձավոր Արևելքում սկսված պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 3200 ավստրալացիներ 23 թռիչքներով հայրենիք են վերադարձել տարածաշրջանից։

Հակամարտության սկզբում տարածաշրջանում գտնվում էր Ավստրալիայի մոտ 115,000 քաղաքացի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում