Իրանի նախագահի որդին հայտնել է, որ նոր հոգևոր առաջնորդն ապահով է և անվնաս

1 րոպեի ընթերցում

Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին ապահով է և անվնաս՝ ի հեճուկս ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվելու մասին տեղեկությունների։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Տելեգրամ»-ում հայտարարել է Իրանի նախագահի որդին՝ Յուսեֆ Փեզեշքիանը։

«Տեղեկություններ լսեցի այն մասին, թե Մոջթաբա Խամենեին վիրավորվել է։ Հարցրեցի որոշ ընկերներիս, ովքեր կապեր ունեն։ Նրանք ինձ ասացին, որ փառք Աստծո, նա ողջ է և անվտանգ»,- հայտնել է Յուսեֆ Փեզեշքիանը։

Նոր գերագույն առաջնորդն Իրանի երկարամյա ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի որդին և իրավահաջորդն է։ Ալի Խամենեին սպանվել էր, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հարվածներ էին հասցրել Իրանին։ Նրա հետ միասին սպանվել էին դուստրը, հարսը, փեսան, 14 ամսական թոռնուհին, իսկ օրեր անց հիվանդանոցում ստացած ծանր վնասվածքներից մահացել էր նաև այաթոլլայի 79-ամյա կինը՝ Մանսուրե Բաղերզադեն:

56-ամյա Խամենեին նախկինում հազվադեպ է հանրությանը ներկայացել կամ ելույթ ունեցել պաշտոնական միջոցառումների ժամանակ, և դեռևս չի դիմել ազգին կամ գրավոր հայտարարություն չի արել մարտի 8-ին գերագույն առաջնորդ հռչակվելուց ի վեր։

Հայերեն English Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը